Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Հետճաշյա քունը խթանում է ուղեղի աշխատանքը

Հետճաշյա քունը խթանում է ուղեղի աշխատանքը

Ամերիկացի գիտնականներն իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ կեսօրյա ճաշին հաջորդող մեկ ժամվա քունը ոչ միայն օգնում է թոթափել հոգնածությունը, այլեւ էապես բարելավել ուղեղի աշխատանքը։

 

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ»-ը, ուսումնասիրությունը կատարվել է 39 կամավորների շրջանում։ Կեսօրին մոտ նրանց բոլորին առաջարկել են մի շարք թեստեր լրացնել։ Այնուհետեւ առաջին խմբի մասնակիցները մեկ ժամ քնել են, իսկ երկրորդ խմբի մասնակիցները նույն տեմպով շարունակել են աշխատել։ Այնուհետեւ փորձի բոլոր մասնակիցները կրկին թեստեր են լրացրել։ Հանգստացած խմբի մասնակիցների արդյունքներն էապես գերազանցել են մյուսների արդյունքներին։

 

Հայտնի է, որ հետճաշյա քնի երկրպագուներ են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Ուինսթոն Չերչիլն ու Մարգարետ Թետչերը, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդին, դերասանուհի Մերիլին Մոնրոն, Ալբերտ Էյնշտեյնը։

 

 

 

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
Լուսանկարը. wday.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ